Լրահոս

09.02.2012 12:56


ՀԱԿ անդամ. «ԲՀԿ–ին ուզում եմ պաշտպանել»

ՀԱԿ անդամ. «ԲՀԿ–ին ուզում եմ պաշտպանել»

ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը ՀԱԿ անդամ, Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ բանավեճի ժամանակ ասել է, որ «Կանխիկ գործառնությունների սահմանափակման» մասին օրինագիծը, որը բոյկոտեց «Բարգավաճ Հայաստանը», վերաբերում է բոլորին, ոչ միայն ԲՀԿ–ին։

–Օրենքին ԲՀԿ–ն դեմ էր, դրա համար էլ չքվեարկեց։ Բայց լավ օրենք է,–նշել է ՀՀԿ–ական պատգամավորը։

Հովհաննես Հովհաննիսյանն էլ ընդգծել է, որ ԲՀԿ–ն ոչ միայն չմասնակցեց այդ օրինագծի քվեարկությանը, այլ հստակ քաղաքական դեմարշ արեց։

–ԲՀԿ–ին ուզում եմ պաշտպանել։ Նա օրենքի հետ կապված ճիշտ դիտողություններ ուներ։ Օրենքն այս տեսքով ընդունելի չէ։ Այնպես չի, որ կառավարությունը ուզում է ստվերը վերացնել, այստեղ այլ խնդիրներ կան։ Նման կերպ ընտրություններից առաջ բերում են նաև Արտակարգ իրավիճակի մասին օրենքը,–ասել է Հ. Հովհաննիսյանը։

ՀՀԿ–ական պատգամավորն էլ հայտարարել է, որ այդ օրենքը շո՛ւտ պետք է բերեին.

–2006թ. պետք է բերեինք, բայց ափսոս, որ շուտ չենք ընդունել։ Մեզ պետք է քննադատեն նրա համար, որ ինչո՞ւ վեց տարի չբերեցինք։

–Մարտի 1-ին բանակն անօրինական կերպով օգտագործեցիք...,–փորձել է ընդդիմանալ ՀԱԿ անդամը։

–Դե որ օրենքը լիներ, ամեն ինչ կլիներ օրինական,–պատասխանել է ՀՀԿ–ականը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը